Foto

«Ռեալը» Անդրեյ Լունինի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։  26-ամյա դարպասապահը ցանկանում է ունենալ մշտական տեղ մեկնարկային կազմում։

Անդրեյ Լունինի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբներ հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով եւ առաջարկում են 12-15 միլիոն եվրո տրանսֆերի համար։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Անդրեյ Լունինը մասնակցել է 14 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։