Foto

Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը. Պուտին

Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում եւ Իրանում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, նա ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։

Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։