«Հրապարակ» գրում է ․ Որոշ տեղեկություններով, հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերություններում լարում է առաջացել այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլու նախկին անձնական ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլուն հաջողվել է Հայաստանի տարածքով փախչել Վրաստանից։ Փախուստը տեղի է ունեցել մարտի կեսերին, Բաչիաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության եւ ապօրինի փողերի լվացման հոդվածներով։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ-վրացական սահմանին վերջին շաբաթների խստացումներն էլ կատարվածի հետեւանքն են։ Հայտնի է, որ տեւական ժամանակ է՝ հայկական ապրանք տեղափոխող բեռնատարները կանգնեցվում են Վրաստանի սահմանին, ուղղվում Գեյզի անցակետ, ինչն ավելացնում է ինչպես ժամանակային, այնպես էլ ֆինանսական կորուստները։ Պաշտոնական բացատրություն այն է, թե արտահանվող ապրանքները պետք է փորձաքննության ենթարկվեն, մինչդեռ տարանցիկ երկրի՝ փորձաքննություն իրականացնելու իրավունքները սահմանափակ են` զենք եւ թմրանյութ թույլ չտալու համար։ Բայց հայ-վրացական սահմանում հսկողությունն ուժեղացվել է նաեւ մարդատար ավտոմեքենաների համար` 5 ուղեւորից ավելի փոխադրող վարորդը պետք է ուղեւորների ցանկը ներկայացնի սահմանապահներին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 06․ 25 թ համարում։