Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է զարգացնել ռազմական և տեխնիկական համագործակցությունը «բարեկամ երկրների» հետ՝ ներառյալ համատեղ զինտեխնիկայի արտադրությունը և զինծառայողների վերապատրաստումը։ Այս մասին նա նշել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։
Նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի զինել սեփական բանակը նորագույն տեխնիկայով, արդիականացնել ռազմաբազաները և բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը։ Նա հավելել է, որ համագործակցությունը բարեկամ երկրների հետ ներառում է ոչ միայն սպառազինության մատակարարում, այլև համատեղ մշակումներ և արտադրական հզորությունների ստեղծում։
Պուտինը նշել է նաև, որ Մոսկվան նախատեսում է զարգացնել առևտրատնտեսական կապերը գործընկերների հետ՝ վերացնելով արգելքներն ու խորացնելով ներդրումային համագործակցությունը, հայտնում է Reuters-ը։