Foto

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ 34-ամյա Հ. Ա.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։