Foto

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ընդունելության ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունները, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: 

Թուրքիան կօգտագործի դիվանագիտական բոլոր միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ Այս մասին, ըստ Anadolu լրատվական գործակալության, հայտարարել է Թուրքիայի նախագահը: