Իսրայելի զորքերի կրակոցների և օդային հարվածների հետևանքով ուրբաթ օրը Գազայում զոհվել է առնվազն 44 պաղեստինցի։ Տեղական պաշտոնյաների տվյալներով՝ զոհերի մի մասը սննդային օգնության սպասող քաղաքացիներ էին։ Իսրայելի բանակը հայտարարում է, որ թիրախավորել է զինյալներին, որոնք խառնված էին մարդկանց բազմությանը։
Միաժամանակ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նախազգուշացրել է Գազայում առաջացող ջրային ճգնաժամի մասին՝ նշելով, որ ջրամբարների համակարգը փլուզման եզրին է։ ՄԱԿ-ը նաև հայտնել է, որ սննդի պակասի պատճառով ավելացել են թերսնված երեխաների թիվը, իսկ կես միլիոն մարդ քաղցած է։
Գազայի պատերազմը, որը սկիզբ է առել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, շարունակվում է։ Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ մինչ օրս Իսրայելի հարվածներից զոհվել է մոտ 55,700 պաղեստինցի, և բնակչության գրեթե ամբողջը տեղահանվել է, գրում է Reuters-ը։