Foto

ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման տվյալներ է ստացել. խոսնակ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է. «ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»։