Foto

ՀՀ-ն պատրաստ է թեկուզ հիմա խաղաղության պայմանագիր կնքել, որևէ սահմանափակում կամ պայման չունենք․ Մհեր Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է թեկուզ հիմա խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա: Որքան շուտ դա արվի, այնքան լավ», – ասել է Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում՝ հավելելով, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամկետների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:

Աղբյուրը՝ 24news.am