Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել Աստրախանի և Ռոստովի մարզերին՝ օգտագործելով ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր։ Ըստ գերատեսչության, վերջին երեք ժամվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է մեկ դրոն Աստրախանի և մի քանի այլ սարք՝ Ռոստովի մարզում։
Հարձակման հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, գրում է Лента.ру-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին նույնպես Աստրախանի մարզում երկու ուկրաինական դրոն էր խոցվել՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից 19:30-ն ընկած ժամանակահատվածում։