Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է նրան ցանկացած օգնություն ցուցաբերել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։
Աղբյուրը՝ tert.am