ԱՄՆ ռազմաօդային ուժերը Միացյալ Նահանգներից բրիտանական Լեյքենհիթ ավիաբազա են ուղարկել հինգերորդ սերնդի F-22 12 կործանիչ, որոնք առաջիկա օրերին պետք է թռչեն Մերձավոր Արևելք: Այս մասին, վկայակոչելով արբանյակային լուսանկարների աղբյուրներն ու տվյալները, հայտնել է ամերիկյան The Aviationistպորտալը։
Ըստ տվյալների՝ կործանիչներն արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում: 12 F-22 կործանիչները պետք է թռչեն Հորդանանի Մավաֆիկա Սալթի ավիաբազա: