Foto

Իսրայելը կուժեղացնի Իրանին հարվածները․ ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին ուժեղացնել հարձակումները Թեհրանում ռազմավարական և կառավարական օբյեկտների վրա: Նրա խոսքերը մեջբերել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Կացը մեղադրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Իսրայելի հիվանդանոցների և բնակելի թաղամասերի թիրախավորման մեջ: Նախարարն ընդգծել է, որ դրանք Խամենեիի ամենածանր հանցագործություններն են, և նա պատասխան է տալու դրանց համար։

«Վարչապետը և ես Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել ենք ուժեղացնել հարձակումները Իրանի ռազմավարական օբյեկտների և Թեհրանի կառավարական օբյեկտների վրա»,- ասել է Կացը։

Այս հրամանի նպատակն է վերացնել Իսրայելին սպառնացող վտանգները և ապակայունացնել Իրանը։

lurer.com