Foto

Ադրբեջանի և Բելառուսի ռազմաօդային ուժերի հրամանատարները բանակցություններ են վարել Բաքվում

Ադրբեջանի և Բելառուսի ռազմաօդային ուժերի հրամանատարները բանակցություններ են վարել Բաքվում։ Նամիկ Իսլամզադեն և Անդրեյ Լուկյանովիչը քննարկել են բելառուսա-ադրբեջանական ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և դրա զարգացման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մինսկում տեղի է ունեցել Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը։

Զաքիր Հասանովը և ՎիկտորԽրենինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներ և այլն։

Այցի ընթացքում Հասանովը այցելել է նաև Բելառուսի զինված ուժերի ռազմական ակադեմիայի գլխավոր շտաբի ֆակուլտետ։

tert.am