• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Այստեղ կկանգնենք այնքան, որքան պետք է». Սարգիս Կարապետյան



«Մենք ձիգ ենք, պինդ ենք, կկանգնենք այստեղ այնքան, որքան պետք է»։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի բակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը՝ անդրադառնալով հոր նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին։

«Երեկ տանն եմ եղել՝ հորս կողքին։ Ցանկացած պարագայում լավ սպասելիքներ ունենք»,–հավելեց նա։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Քիչ առաջ դատական նիստն ավարտվեց. դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Առաջիկա ժամերի ընթացքում դատարանը կհրապարակի գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Այս գիշեր, ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։

Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն, ըստ որոշ լուրերի, այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան մոտ։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    «Մեր հաղթանակին այլընտրանք չկա»․ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել (տեսանյութ)


    Սամվել Կարապետյանը կալանավորվեց


    Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր


    ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը


    Նիկոլի ու ՔՊ-ի նպատակը ՀԷՑ-ը չէ. Կրկեսն են ուզում, որ տեղ ունենան հետո. գործարար Արմեն Բաղդասարյան (տեսանյութ)


    Ակումբային ԱԱ. «Մանչեսթեր Սիթին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց Մարոկկոյի «Վիդադ Կասաբլանկայի» դարպասը


    Սամվել Կարապետյանի տունը խուզարկել են, երեկ նրա բակից 50-ից ավել անձի էին տարել ոստիկանություն (տեսանյութ)


    Իրանն առաջին անգամ մարտական գործողությունների մեջ արձակել է «Սաջջիլ» միջին հեռահարության հրթիռը. Tasnim


    Գլուխը պատին ա տալիս, որ խոսում ա Եկեղեցու մասին, էս խաբեբաները մեր կյանքը կերել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)


    «Nissan»-ը Հրազդանի կիրճում բախվել է բազալտե եզրաքարերին ու հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]