Foto

«Մեր հաղթանակին այլընտրանք չկա»․ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել (տեսանյութ)

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Սամվել Կարապետյանը դատարանի բակում հավաքած մարդկանց ուղերձ ունի։

«Հարգելի հայրենակիցներ,

խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։ Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց։