Foto

«Nissan»-ը Հրազդանի կիրճում բախվել է բազալտե եզրաքարերին ու հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հայկ Գ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբի և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդն այնուհետև հիվանդանոցից դուրս է գրվել և ժամանել դեպքի վայր, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։