Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ: Նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է: Նրա անձի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:
«Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին: Վստահ եմ, որ այս փորձությունները ժամանակավոր են: Միասին հաղթահարելու ենք այս սև օրերը ևս և միասին տոնելու ենք չարի դեմ արդեն տեսանելի հաղթանակը»,-գրել է նա։