Foto

«Ավելի ցավոտ էր դավաճանությունը, քանի որ հարազատ մարդու՝ ընկերուհու հետ եղավ». Գայա Արզումանյանը՝ իր միակ սիրո մասին

«Ինքնամոռաց սիրել եմ կյանքում մեկ անգամ: Ճիշտ են ասում, որ մարդ կյանքում սիրահարվում է մեկ անգամ, ես չեմ հավատում, որ լինում է 2-րդը կամ 3-րդը:

Մենք՝ հայրս շատ սիրառատ ենք, բայց ես միշտ մտածել եմ, որ դա պետք է գործողություններով մարդուն ցույց տալ, այլ ոչ թ այդ բառն ամբողջ օրը կրկնել, ասել, որ սիրում ենք:

Ես չեմ պատկերացրել, որ կարող եմ ինքնամոռաց, մի քիչ հիվանդագին սիրահարվել: Չեմ կարող ժխտել՝ ինքն էլ է սիրել: Շատ ենք սիրել իրար, ուղղակի եղավ իմ կյանքի ամենամեծ դավաճանությունը:

Գուցե հենց դա ինձ բերեց այն քայլին, որ գնացի ու ես մի րոպեում հասկացա, որ իմը չէր:

Ասում են՝ ժամանակը բուժում է, հավատացեք՝ ոչ: Ժամանակն էլ չի բուժում, այդ ցավը կյանքում չի մոռացվում:

Ավելի ցավոտ էր դավաճանությունը, քանի որ հարազատ մարդու՝ ընկերուհու հետ եղավ: Հիմա բոլորին ներել եմ, շնորհակալ եմ նրան, որ այս փորձությունն անցա, կյանքի ամենադաժան ու սիրուն պահերը զգացել եմ: Ինձ շատ է օգնել և օգնում Արայիկը Գաբաջյան, նա կարողանում է փոսից դուրս բերել»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում անկեղծացել է երգչուհի Գայա Արզումանյանը: