Foto

«ՀՀ իշխանությունների միջամտությունը Հայ Առաքելական եկեղեցու կյանքին անընդունելի է»․ Ռուս Ուղղափառ եկեղեցի

ՀՀ իշխանությունների միջամտությունը Հայ Առաքելական եկեղեցու կյանքին անընդունելի է, իսկ նրա առաջնորդի և հոգևորականների հասցեին ուղղված վիրավորանքները՝ վրդովեցնող: Ռուս ուղղափառ եկեղեցին համերաշխություն է հայտնում իրենց եկեղեցու արժանապատվությունը պաշտպանող հայ հավատացյալներին, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:

«Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի և հոգևորականների հասցեին ուղղված կոպիտ վիրավորանքներն ամոթի և վրդովմունքի զգացումներ են առաջացնում: Մենք համերաշխություն ենք հայտնում իրենց եկեղեցու արժանապատվությունը պաշտպանող հայ հավատացյալներին: Աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչների կողմից դարավոր պատմություն ունեցող ամենակարևոր ազգային հոգևոր հաստատության ներքին կյանքին բացահայտ միջամտելու փորձերն անընդունելի են և դատապարտման են արժանի», - ասել է Բալաշովը:

Աղբյուրը՝ aysor.am