Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված: Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: