Foto

Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում

Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Նախագծին կողմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր, դեմ՝  87 պատգամավոր։

Նախագծի հեղինակ, ՔՊ-ակա պատգամավոր Հայկ Սարգսյանը, մինչ քվեարկությունը, իր ելույթի ժամանակ մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով կառավարության նիստի ժամանակ ասել էր՝ եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ իրենց կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով։

«Թողենք տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառն անցնի, Սբխեչն անցնի,  Զատիկն անցի, Սուրբ Ծնունդն անցնի... ես ասում եմ՝ ոչ մի բան չի հետաձգվելու, այս պահին ինչ ուժի մեջ է՝ այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ»,- Փաշինյանին մեջբերեց Հայկ Սարգսյանը՝ ակնարկելով, որ իր նախագծի վերաբերյալ էլ անընդհատ ասում են՝ հետաձգել։

«Հետաձգում չկա»,- կտրուկ պնդեց ՔՊ-ականը։

Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չէր ընդունվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախագծին կողմ էր քվեարկել 5 պատգամավոր, դեմ՝ 4  պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: