G7 երկրների առաջնորդները Կանադայում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հայտարարել են Իսրայելին աջակցելու մասին՝ Իրանը անվանելով «Մերձավոր Արևելքում անկայունության և ահաբեկչության աղբյուր», հաղորդում են համաշխարհային լրատվամիջոցները։
«Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է», - հայտարարությունից մի հատված մեջբերում է The Guardian-ը։
Նրանք նաև կրկնել են այն թեզը, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Միաժամանակ նրանք աջակցություն են հայտնել Իսրայելին՝ընդգծելով, որ այն «ունի ինքնապաշտպանության իրավունք»։
Ըստ The New York Times-ի՝ եզրափակիչ հայտարարությունը ստորագրել են բոլոր յոթ առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով վաղաժամ լքել էր Կանադայում կայացած գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին, չնայած ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը կարող է հրաժարվել ստորագրել եզրափակիչ փաստաթուղթը։
Աղբյուրը՝ Tert.am