Foto

Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել

Մայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ:
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, որ գողությունները հնարավոր է կատարած լինի հաշվառման հասցե չունեցող 47-ամյա մի տղամարդ:

Հունիսի 12-ին նա հայտնաբերվեց Արգավանդ-Փարաքար ճանապարհին, ձերբակալվեց, տեղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը:

Նշված երեք դեպքով նրան ներկայացվել է մեղադրանք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: