Foto

Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․  Դատարանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի հարցը 7 ժամ քննելուց հետո որոշեց տնային կալանք սահմանել, ինչը նշանակում է, որ նա չի կարող տնից դուրս գալ, եւ նրան, բացի ԱԺ պատգամավորներից ու փաստաբաններից, ոչ ոք չի կարող այցելել: Սակայն մոտ ժամանակներս նշանակված էր Աբրահամյանի թոռան` դստեր տղայի հարսանիքը: Աբրահամյանի թոռը նշանված է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ: Եթե մինչ այդ տնային կալանքը չվերացվի, ապա կա՛մ հարսանիքը կհետաձգվի, կա՛մ նախկին վարչապետը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի սեփական թոռան հարսանիքին:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 17․ 06․ 25 թ համարում։