Foto

Իսրայելի գործողությունն Իրանի դեմ պլանավորվել է կես տարի. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ իսրայելական ռազմական գործողությունը պլանավորվել է 2024 թվականի նոյեմբերից և ի սկզբանե նախատեսված էր իրականացնել ապրիլի վերջին։

Իրականում, պաշտպանական կառույցների ղեկավարությանը ես այդ հրամանը տվել եմ ավելի քան վեց ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին, այն պահում եմ այստեղ»,- ասել է նա վարչապետի գրասենյակի կողմից տարածված տեսաուղերձում։ Նեթանյահուն ցույց է տվել A4 թղթի վրա փաստաթուղթ։

Նեթանյահուն հավելել է, որ այս գործողության նախապատրաստումը սկսելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսրայելական բանակը 2024 թվականի սեպտեմբերին Լիբանանում վերացրել է շիական «Հեզբոլլահ» կուսակցության ղեկավարությունը՝ գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի գլխավորությամբ: