Foto

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ չնայած Իսրայելի ավիահարվածների ժամանակ վեց գիտնականների մահվանը՝ Թեհրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը:

«Մեր երիտասարդ գիտնականներն ու փորձագետները հույսով և վճռականությամբ կշարունակեն սպանվածների ուղին»,- գրել է Էսլամին Instagram-ի իր էջում։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Շահիդ Բեհեշթիի համալսարանի միջուկային ոլորտի հինգ դասախոսների՝ Աբդոլհամիդ Մինուչեհրի, Ահմադռեզա Զուլֆիկարիի, Ամիրհոսեյն Ֆախրիի, Մոհամմադ Մեհդի Թեհրանչիի և միջուկային գործակալության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբասիի մահվան մասին: Հաղորդվել է նաև Մաթլաբիզադե անունով վեցերորդ գիտնականի մահվան մասին, ում պաշտոնը չի նշվում։