Նիկոլ Փաշինյանն այսօրվա հերթական հակաեկեղեցական գրառման մեջ մասնավորապես նշել է․ «․․․Շատերն ուզում են հիմնավորել,
թե ես նոր Կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, Կաթողիկոսի թեկնածու չունեմ։ Կաթողիկոսի
նկարագիր ունեմ․ մարդ, ով հավատում է Աստծուն, մարդ ով Հիսուս Քրիստոսի հետեւորդ է
և ոչ թե խարդախ–վաշխառու, մարդ, ով ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգեւորական է
և ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու՛ ենք բարեպաշտ և աստվածավախ
Կաթողիկոս»։
Հրաշալի կաթողիկոսի նկարագիր է ներկայացնում կառավարության ղեկավարը։
Կարծես՝ ոչ մեկ դեմ չէ, թեև ժողովրդի մի մասնօրերս, ի աջակցություն եկեղեցու և հենց Գարեգին Բ-ի, օդանավակայան էր գնացել, իսկ մի մասն էլ ժամանակին Մայր Աթոռի դիմաց կաթողիկոսի
հեռացումն էին պահանջում։
Այդուհանդերձ, այս երկու բևերռների
հասարկությունը երկրի ղեկավարի իդելական նկարագիր էլ ունի։ Դժվար է գտնել գեթ մեկ հասարակություն,
որը ցանկանա, որ իր երկիրը ղեկավարի այդ բարձր հատկանիշներից զուրկ մեկը։
Անկախ միջանձնային
և քաղաքական տարաձայնություններից, հայ հասարակությունն էլ ցանկանում է, որ Հայաստանը
կառավարի մի մարդ, ով ունի ուժեղ կամք, լավ դիվանագետ է, բարոյական բարձ հատկանիշներ
ունի, հայրենասեր է, հայ ժողովրդի պատմությանը լավ տիրապետող է և հայրենիքի ամեն մի
սանտիմետր սեփական տան նման պաշտպանող, հայրենիքի և պետության ամեն դետալի համար պատրաստ
լինի սեփական կյանքը զոհել։ Սեփական անձի և ժողովրդի հետ շփումներում էլ պետք է լինի
ազնիվ, իրեն ցանկացած իրավիճակում պահի հայ տղամարդուն վայել կերպով, լինի հավասարկշռված,
ունենա կայուն բնավորություն, սուտ չխոսի, լինի իրական քրիտոնյա և աստվածավախ, հարգի
ինքն իրեն, իր խոսքը, ինչպես նաև հարգանքով վերաբերի ցանկացած քաղաքացու։ Մի խոսքով
ունենա պետական մտածողություն և դա անի անկեղծ։
Քաղաքացիներն անհատների
մասին տարբեր կարծիք ունեն։ Մեկը լավն է, մույսը՝ վատն է, այն մյուսը՝ բոլորից խորամանկն
է, մյուս էլ դավաճան է և այլն, բայց իդեալական նկարագիրը նույն է, պարազապես այդ նկարագիրը փնտրում են այս կամ այն թեկնածուի մեջ։
Այսինքն ցանկացած երկրի
ղեկավար ինքը պիտի հասկանա՝ ինքը համապատասխանո՞ւմ է վերը նշված նկարագրին, կարո՞ղ է
այդպիսին լինել, գտնո՞ւմ է իրեն այդ տողերում, թե՞ ոչ։
Ի դեպ ՀՀ քաղաքացին էլ վարչապետի թեկնածու չունի,
բայց նկարագիրն ունի։