Foto

Հստակեցնել, թե ո՞վ պետք է կրի «օպերացիայի» ձախողման պատասխանատվությունը

«Իմպիչմենտ» օպերացիայի «գլխավոր շտաբը» սպասում է, թե ի՞նչ է քննարկելու «Հայաստան» խմբակցությունը՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը պաշտպանելու համար:
Բաց աղբյուրներից հայտնի տեղեկատվությամբ՝ «Հայաստան» դաշինքը պատրաստ է պաշտպանել այդ նախաձեռնությունը, թեև քննարկելու հարցեր ունի: Ես չգիտեմ, թե Սեյրան Օհանյանը կամ խմբակցության այլ անդամներ ի՞նչ հարցեր են պատրաստվում քննարկել «օպերացիայի» կազմակերպիչների հետ, բայց կուզեմ, որ հստակ ու հրապարակային պայման առաջադրվի՝ իմպիչմենտի ձախողման կամ դրա արդյունքում Նիկոլ Փաշինյանին քաղաքական «պարաշյուտ» տալու ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեն ոչ միայն նախաձեռնողները, այլև «Պատիվ ունեմ» դաշինքը և նրա քաղաքական ղեկավարությունը: Սա արդեն միայն Նարեկ Մալյանի ու Էդգար Ղազարյանի անքուն գիշերների երազանքը չէ:
Գուցե «օպերացիայի» «գլխավոր շտաբը» հիմա, մատները խաչ արած, երանի է տալի, որ «Հայաստան» խմբակցությունն էլ իր թեկնածուն առաջադրի և իրենք կարողանան թեթև ցատկով թռնել թափ հավաքող գնացքից:
Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան