Foto

Թուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել․ վարորդը փախել է

Թուրքիայի Անթալիա նահանգում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով՝ վեց մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է IHA-ն։

Հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել նախորդ առավոտյան՝ Մանավգաթ քաղաքի ավտոճանապարհին։ Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով՝ միկրոավտոբուսը բախվել է ցանկապատին և կողաշրջվելով՝ ընկել ձորը։ Թուրքիայից, Գերմանիայից և Ղազախստանից զբոսաշրջիկներ են վիրավորվել։

lurer.com