Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից փրկվել է քաղաքացու կյանք: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 04:00-ի սահմաններում, պարեկները Հրազդանի կիրճում շրջագայություն կատարելիս օգնության ձայներ են լսում ու գնալով ձայնի ուղղությամբ, մոտ 15 մետր խորությամբ գտնվող Հրազդանի գետին հարակից եղեգնուտի մեջ հայտնաբերում են քաղաքացուն՝ անօգնական վիճակում:
Մինչ բժիշկների ժամանումը՝ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործում են անհրաժեշտ պարագաներ՝ բուժօգնութուն ցուցաբերելով քաղաքացուն, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերում, ինչից հետո բժիշկներն ու պարեկներն այդ քաղաքացուն տեղափոխում են հիվանդանոց:
Քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Դ.-ն է: