Foto

Այսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի

Երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտին։

Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ գեոմագնիսական ֆոնը կսկսի փոխվել առավոտյան ժամը 6-ից։