Foto

Գաուֆը պատմել է, որ 4 տարի առաջ` այս օրը, երազ էր տեսել՝ հաղթելու է Ռոլան Գարոսը

Աշխարհի երկրորդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Քորի Գաուֆը սոցիալական ցանցերում կիսվել է իր գրառմամբ, որը նա գրել էր 2021 թվականի հունիսի 8-ին՝ Ֆրանսիայի բաց առաջնության մասին։ Այս մասին գրում է armsport.am-ը:


Ռոլան Գարոս 2025-ի եզրափակչում նա 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով հաղթել է համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար, բելառուս Արինա Սաբալենկային։

«Երեկ գիշեր երազ տեսա, որ կհաղթեմ Ֆրանսիայի բաց առաջնությունում, արդյոք ճի՞շտ է կամ արդյոք դա տեղի՞ ունենա այս տարի Ֆրանսիայի բաց առաջնությունում, բայց դա երազ էր», - գրված էր 2021 թվականի գրառման մեջ։


Գաուֆը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ թղթի վրա գրել է. «Ես կհաղթեմ Ռոլան Գարոս 2025-ը»։

«Մի՛ ուշադրություն դարձրեք իմ ձեռագրին, բայց ես տեսա, թե ինչպես է Գաբրիել Թոմասը դա անում։ Ես էլ պետք է նույնը անեի», - լուսանկարը մակագրել է Գաուֆը։ 21-ամյա Քորի Գաուֆը դարձել է առաջին ամերիկուհին, որը 10 տարվա ընթացքում հաղթել է Ռոլան Գարոսը։