Foto

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը

ԱԱԾ-ն տեղեկացնում է․ 

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Տեղի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ համայնքի անչափահաս բնակիչները՝ Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը, ովքեր մոլորվել էին, գտնվում են Տեղ համայնքում։

«Տղաների առողջական վիճակը լավ է»,- հայտնում են համայնքապետարանից։