ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնել այսօր Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանությունից։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:
Քրեական վարույթ է նախաձեռնվել, կա ձերբակալված։