Այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին:
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:
«Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոմիտասի պողոտայի հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպանnւթյան կասկածանքով ձերբակալված կա։