Foto

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունը: 

Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը:

Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և համարժեք արձագանքումը:

 Կոլեգիայի աշխատանքները կազմակերպվելու են նիստերի միջոցով, որոնք հրավիրվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից՝ ըստ անհրաժեշտության կամ կոլեգիայի անդամների կողմից՝ ձայների մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Կոլեգիայի նիստերը կարող են անցկացվել մասնակիցների ընդլայնված կազմով, այդ թվում` Կոմիտեի այլ ծառայողների կամ պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: