Foto

Արագածոտնի մարզում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. 3 վիրավորներից անչափահասին հիվանդանոց են տեղափոխել պարեկները

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապտանշներին, առաջ ընթացել և հայնվել ճանապարհի մեջտեղում: 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսին հիվանդանոց են տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները: