Նիդերլանդներում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 29-ին։
Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ջուդիթ Աութերմարկը։
Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆի կաբինետը փլուզվեց, երբ ծայրահեղ աջակողմյան Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը հետ կանչեց իր նախարարներին միգրացիոն քաղաքականության հետ կապված տարաձայնությունների պատճառով։
Արտահերթ ընտրությունները հայտարարվել են չորս կուսակցությունների կոալիցիայի ձևավորումից մեկ տարի էլ չանցած։
Շոֆի 11-ամսյա իշխանությունը պատմության մեջ մտավ որպես Հոլանդիայի քաղաքական պատմության ամենակարճատև կառավարություններից մեկը:
Այս շաբաթվա սկզբին Ազգային ընտրական խորհուրդը առաջարկեց ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 29-ին: Ավելի վաղ ընտրությունների անցկացումը դժվար կլինի խորհրդարանական արձակուրդի պատճառով, որը սկսվում է հուլիսի 4-ին և տևում է մինչև սեպտեմբերի 1-ը, որին հաջորդում է մի քանի շաբաթ քարոզարշավ: