Foto

«Չեմ բացառում». Գոշ Հակոբյանը՝ Իննա Խոջամիրյանի հետ համագործակցության մասին

«Ես երբեք ոչ ոքի հետ ոչինչ չեմ բացառել և չեմ բացառում»,- «Break Point» փոդքասթի շրջանակներում ասել է պրոդյուսեր, ռեժիսոր Գոշ Հակոբյանն՝ անդրադառնալով իր և Իննա Խոջամիրյանի նոր, հնարավոր համագործակցությանը:

«Ես ավելի շատ կողմ եմ օբյեկտիվ իրականությանն ու անձնական հարաբերությունները չստացվելու պատճառով հեռուստադիտողը չպետք է զրկվի այդ կոնտենտը նայելու հնարավորությունից: Դրա համար՝ մինիմում սուբյեկտիվություն, մաքսիմում՝ օբյեկտիվություն: Չեմ բացառում»,- ասել է Գոշ Հակոբյանը:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում՝ իր և դերասանուհի Իննա Խոջամիրյանի բաժանման մասին լուրերին Գոշը չցանկացավ անդրադառնալ, նշելով, որ թեման ինչպես միշտ, հիմա նույնպես քննարկումների սեղանին չի դրվում:

«Չեմ մեկնաբանելու: Իմ անձնական կյանքը երբեք չեմ օգտագործում կոմերցիոն նպատակներով: Նորմալ է, որ մարդկանց միշտ հայտնիների անձնականն ավելի շատ է հետաքրքրում, քան կարիերան, բայց անձնական կյանքով գումար աշխատելը կամ դրա միջոցով հայտնիությունը պահելը չեմ ընդունում: Անձնականը հենց այն տեղն է, որը պիտի մնա ստվերում»,- նշել էր դերասանը: