Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ:
Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն:
Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի երկու ատրճանակ` լիքավորված հնգական փամփուշտներով և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: