Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետեր Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը և հույս հայտնել, որ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն և կդառնան համատեղ նախագծերի իրականացման հիմք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի-Ռուսաստան առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները: