Foto

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 139 հանցագործություն, այդ թվում թմրանյութի հայտնաբերման 15 դեպք

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունիսի 5-6-ը բացահայտել են 139 հանցագործություն:

Մասնավորապես՝ 46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խուլիգանության, 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու խարդախության, 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենքի կրելու:

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անառակաբարո արարք կատարելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ սպանության փորձի, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, համակարգչային հափշտակության ու ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով  14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։