Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի ռումբ են նետել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձան Դահիայի վրա, հաղորդում է «Ալ Ջազիրան»։
Դահիայի վրա հարվածների մասին հաղորդագրություններից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ քաղաքի վրա ավիահարվածներ են հասցվել։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես այսօր երեկոյան հանձնարարեցինք Իսրայելի պաշտպանության բանակին հարձակվել և ոչնչացնել Բեյրութի Դահիա թաղամասի կենտրոնում գտնվող շենքերը, որոնք ահաբեկչական «Հեզբոլլահ» կազմակերպությունն օգտագործում էր անօդաչու թռչող սարքեր պատրաստելու և պահելու համար», - գրել է Կացը իր X սոցիալական ցանցի էջում։