ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը։
2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2025 թվականի հուլիսի 6-ը:
Դիմումների քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 10-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում: 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.
- ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 18 հաստիք.
- ձյուդո, թաեքվոնդո՝ 1 հաստիք.
- օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 3 հաստիք.
- խաղային ձևեր՝ 8 հաստիք: