ԵՄ առաջնորդներն իրենց հիմնական նպատակը համարում են Ռուսաստանի դեմ պայքարը և ցանկանում են դրան կանխարգելիչ հարված հասցնել։ Այս կարծիքը կիսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Եվրամիության ներկայիս ղեկավարությունը փորձում է փոխարինել իր հիմնական խնդիրը, որն է ամրապնդել համայնքի երկրների բարեկեցությունը։ Հունգարացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Բրյուսելը ներկայումս կենտրոնացած է Ռուսաստանի դեմ պայքարի վրա։
«Ըստ Բրյուսելի ռազմական քարոզչության՝ Ռուսաստանը կարող է հարձակվել ԵՄ երկրների և նույնիսկ ՆԱՏՕ-ի վրա, և միայն կանխարգելիչ հարվածը կարող է կանգնեցնել նրան»,- նշել է Օրբանը։
Նա հավելել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, որը ԵՄ առաջնորդները ցանկանում են շարունակել, համարվում է նման կանխարգելիչ հարված։