Foto

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ:

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման միջոցառումների հետ կապված շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացվել են ոլորտային առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները՝ համակարգի ներդրման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը հստակեցնելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով: