Չինաստանի գիտնականները պարզել են, որ քնի խանգարումներն ու լսողության կորուստը կարող են սերտորեն կապված լինել, և ոչ միայն վիճակագրորեն, այլև կենսաբանորեն: Neuroscience ամսագրում հրապարակված տասնյակ ուսումնասիրությունների ակնարկը ցույց է տվել. երկու պայմաններն էլ կիսում են ֆիզիոլոգիական մեխանիզմները և փոխադարձաբար սրում են միմյանց:
Ըստ տվյալների՝ յուրաքանչյուր երրորդ մարդ կյանքում գոնե մեկ անգամ բախվում է քնի խանգարումների հետ։ Պարզվել է, որ վատ քունը կարող է նպաստել լսողության հետագա նվազմանը: Քնի տարբեր փուլերը տարբեր կերպ են ազդում հնչյունների ընկալման վրա։ Օրինակ՝ դանդաղ քնի փուլում լսողությունը մնում է համեմատաբար ակտիվ, մինչդեռ խորը քնի փուլում այն զգալիորեն նվազում է:
Բայց քրոնիկ քնի պակասի կամ մասնատված քնի դեպքում այս կարգավորումը խաթարվում է և ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել լսողական ապարատի վնասմանը: Լսողության կորուստ ունեցող մարդիկ հակված են ավելի ուժեղ արձագանքել ֆոնային աղմուկին, ինչը խանգարում է քունը և հաճախակի արթնացումներ է առաջացնում: Արդյունքում վատանում է քնի որակը, իսկ սթրեսը ուժեղացնում է բորբոքային պրոցեսները, որոնք ազդում են լսողական նյարդերի վրա։ Գիտնականները կոչ են անում լսողությունը և քունը դիտարկել որպես ընդհանուր առողջության փոխկապակցված ցուցանիշներ: