Foto

ԱՄՆ-ում թեթև մարդատար ինքնաթիռը օվկիանոսն է ընկնել․ երկու ուղևորին փրկել են

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում երկու ուղևոր է փրկվել այն բանից հետո, երբ թեթև օդանավն ընկել է ջուրը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Առկա տեղեկատվության համաձայն՝ վեց նստատեղով Piper PA-32 ինքնաթիռը Բրիջպորտ օդանավակայանից թռիչքից մոտ 10 րոպե անց բախվել է Լոնգ Այլենդի գետաբերանին։ Առափնյա պահպանության աշխատակիցները, որոնք աղետի ազդանշան են ստացել, կարողացել են 15 րոպեի ընթացքում հասնել վթարի վայր և բարձրացնել ինքնաթիռում գտնվող 41-ամյա տղամարդուն և 17-ամյա աղջկան: Ուղևորները ստացել են միայն փոքր կտրվածքներ։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը միջադեպի հետաքննություն է սկսել։

lurer.com