Որևէ մեկը կասկածում է, որ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության ճշտության մասին բանավոր հավաստող Փաշինյանը սկզբունքային է: Կասակածում եք, որ նրան բացարձակապես չի հետաքրքրում քրիստոնեական, արժեքային, բարոյական և հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու կանոնկարգային և նվիրապետական կարգի մանրամասներն ու դրանց խախտումը հատկապես հանուն եկեղեցու: Նրան նույնիսկ չի հետաքրքրում ոչ միայն հոգևոր այլ նաև աշխարհիկ կարգերի խախտումները, որոնք ունեն բարոյական հատման խնդիրներ և դրա ապացույցը նախ իր՝ որպես վարչապետի վարքականոնն է և դրա ցածր արտահայտումը վերջին շրջանում:
Փաշինյանին վերը նշվածները բացառապես հետաքրքրում են սեփական շահերի խորացման, դրանցով հարց լուծելու, իր նկատմամբ վտանգները չեզոքացնելու, շանտաժ անելու ելակետից միայն:
Առաջիկայում ձեզ մտցնելու են մի մտածված դիսկուրսի մեջ, որտեղ ենթադրյալ նվիրապետական կարգի խախտումը (կուսակրոնություն) դարձնելու են հիմնական խնդրո առարկա: Բոլոր նրանք ովքեր կերկմտեն, թե բա «հա ճիշտ է ասում չի կարելի, եթե կուսակրոն է» դառնալու են այս մեծ ֆարսի մեջ Փաշինյանի թեզի հոժարակամ ընդունող, իսկ նրա գերխնդիրը մի խայծով լրիվ ուրիշ խայծ կուլ տալ ստիպելն է, որի շահառուն, ոչ թե երկիրն է, քրիստոնեական և հավատավոր ժողովուրդը այլ ինքը և բացառապես իր իշխանությունը և թշնամու դեմ ստանձնած պարտավորութունները:
Հիշեք և համոզված եղեք, սա Հայ Առաքելական Եկեղեցու գերակայող, հզոր և աներկբա իշխանության դեմ մղվող պայքար է ուրիշ ոչինչ: Բարոյական զեղումները որոնք հիմա Փաշինյանը օգտագործում է 26 տարվա կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերի դեմ են: Ենթադրյալ կարգի խախտման մասին սկզբունքային հավատավոր ներկայացողը կարող էր իմանալ արդեն յոթ տարի: Սկզբունքային և արժեքապաշտպան հանդես եկողը դրանով երևի շատ երկար է շանտաժ արել և հիմա անցել է «ենթադրության» հանրայինացման շանտաժին:
Պինդ ու ձիգ կացեք, խնդիրը անձը չէ խնդիրը ինստիտուտն է:Ձեզ ներկայացնելու են մեկ խայծ, բայց կերակրելու են մեկ այլ խայծով: